Հայտնի են ՀՅԴ համամասնական ցանկի առաջին 3 անունները

Քիչ առաջ հրապարակվեց ՀՅԴ կուսակցության համամասնական ցանկի առաջին 30 անունները:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը քիչ առաջ հրապարակեցին  ՀՅԴ կուսակցության համամասնական ցանկի  առաջին 30 անունները:

ՀՅԴ համապետական ցուցակի առաջին եռյակը  կգլխավորեն՝ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ Դավիթ Լոքյանը:

Ցուցակի առաջին կին թեկնածուն Արմենուհի Կյուրեղյանն է՝ Վանաձորից:

Առաջին տասնյակում են նաեւ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը. նրանք ընտրական գործունեությամբ կզբաղվեն աշխատանքից հետո:

Ցանկում հետո հաջորդաբար գալիս են Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը եւ Միքայել Մանուկյանը:

ՀՅԴ համամասնական ցուցակում 170 անուն է, 45-ն անկուսակցական են: Հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանը ցուցակում 13-րդն է, մեկ այլ վիրաբույժ՝ Տարոն Տոնոյանն առաջադրվել է տարածքային ցուցակով:

ՀՅԴ-ն նախընտրական քարոզարշավը իրականացնելու է «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով:

*

*