ՀՅԴ Հայաստանի ԳՄ տեսակետը ՀՀ կառավարության 2019-2023թթ․ ծրագրի վերաբերյալ (մաս 5-րդ)

Ծրագրի այս մասը նախորդ կառավարության որդեգրած մոտեցումների շարունակությունն է
hyd-gm-shenq1

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագիրը, ներկայացրել են եզրակացություններ: Սկիզբը կարդացեք այստեղ` բաժին 1բաժին 2բաժին 3բաժին 4:

Գյուղատնտեսություն

 1. Արձանագրում ենք, որ ծրագրի այս մասը նախորդ կառավարության որդեգրած մոտեցումների շարունակությունն է. գյուղատնտեսության արդյունավետության բարձրացում, աջակցության տրամադրում գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված բոլոր սուբյեկտներին (մանավանդ՝ փոքր տնային տնտեսություններին և կոոպերատիվներին), սուբսիդավորման մեխանիզմների հասցեականության ավելացում և այլն: Կարևոր է, որ շարունակվեն գործուն քայլեր ձեռնարկվել անմշակ և ոչ նպատակային օգտագործվող հողերի մակերեսների նվազեցման ուղղությամբ: Դրական են կրթական, գիտահետազոտական, արդյունաբերական կլաստերների ստեղծմանը միտված մոտեցումները, գյուղատնտեսության և ագրարային ոլորտի կրթական, գիտական, գիտաարտադրական և խորհրդատվական կենտրոնների համագործակցության խորացումը, գյուղատնտեսական արտադրողների շրջանում գյուղատնտեսությանն առնչվող գիտելիքների և փորձի տարածման ու տեղեկատվության հասանելիության համակարգի ներդրումը:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*