ՀՀԿ-ն չի բացառում, որ այսօր վարչապետ կընտրվի

Իրավիճակը երկրում փոխվում է 5-10 րոպեն մեկ:
hhk

«2015 թ․-ի ընտրություններից հետո բոլորը գոհ էին»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, —«Որեւէ բողոք, որեւէ դիմում ՍԴ չի ընդունվել, ցույցեր չեն եղել»,- հավելեց նա՝ նշելով, որ արտահերթ ընտրությունները կարող են երկիրը հետ գցել։

«Մենք չենք խոչընդոտելու ընտրությունները, բոյկոտ չի լինելու, նիստում քվորում կապահովվի: Թե ինչպես կքվեարկենք, կախված է պատգամավորների տրամադրվածություններից: Հայաստանը պետք է ունենա վարչապետ՝ սահմանադրական ժամկետներում»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը՝ չբացառելով, որ վարչապետ կարող է ընտրվել նաեւ այսօր:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ միասնական քվեարկություն չլինի ՀՀԿ պատգամավորների կողմից, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ խմբակցությունը միասնական որոշում կընդունի քվեարկելու վերաբերյալ, բայց ով ինչպես կքվեարկի՝ կտեսնենք բոլորս:

Հարցին, հնարավոր է հետագայում ՀՀԿ-ն առաջադրի վարչապետի իր թեկնածուին, Բաղդասարյանն ասաց, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի եւ նշեց, որ ամեն ինչ կախված է քաղաքական զարգացումներից, իսկ իրավիճակը երկրում փոխվում է 5-10 րոպեն մեկ:

Անդրադառնալով խոսակցություններին, որ գիշերը ՀՀԿ-ում խորհրդակցություն է ունեցել Սերժ Սարգսյանի մասնակցությամբ եւ փոխվել է ՀՀԿ-ի դիրքորոշումը Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու վերաբերյալ, Բաղդասարյանն ասաց, որ  կուսակցությունն ապրիլի 30-ին երկու նիստ է ունեցել, որոնցից գործադիր մարմնի նիստը վարել է Սերժ Սարգսյանը. «Նա հավատարիմ է իր խոսքին եւ չի խառնվում ներքին քաղաքական հարցերին»:

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները