ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի ԱԺ արտահերթ նիստին

Հոկտեմբերի 22-ի առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը
hhk

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում հոկտեմբերի 22-ի առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել եւ հաստատվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ:

Պաշտոնապես դիրքորոշումը կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստը կմեկնարկի այսօր՝ ժամը 11.00-ին։

*

*