ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի վերաբերյալ դեռ չի անցկացրել ինստիտուցիոնալ քննարկումներ

Շարմազանովը շեշտեց, որ իր կարծիքը մի քանի անգամ արտահայտել է
hhk

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի հարց ինստիտուցիոնալ մակարդակում չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Այսինքն, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում, խորհրդում այդ հարցը չի քննարկել, իսկ առանձին-առանձին քննարկումներ եղել են, և թե ես, թե իմ գործընկերները մեր կարծիքները հայտնել ենք»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ իրենք պետք է կայացնեն որոշում՝ հաշվի առնելով այսօրվա մարտահրավերները և իրողությունները:

Շարմազանովը շեշտեց, որ իր կարծիքը մի քանի անգամ արտահայտել է․ Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունների շրջանակներում ավելի իմաստուն, մարտահրավերներին ավելի արդյունավետ դիմակայելու ունակ  գործիչ, քան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, չկա:

*

*