Մենք կառաջադրենք վարչապետի մեր թեկնածուին. Վահրամ Բաղդասարյան

Ըստ Սահմանադրության, վարչապետի հրաժարականից հետո 7 օրվա ընթացում պետք է առաջադրվի վարչապետի նոր թեկնածու:
vahram-baghdasaryan

Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվել է ՀՀԿ խմբակցության նիստը: Լրագրողների հետ զրույցում խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է խորհրդարանում եւ շուտով առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին, տեղեկացնում է yerkir.am:

Նա նաեւ նշել է, որ ՀՀԿ-ն միասնական է այս հարցում:

Հիշեցնենք, որ ըստ Սահմանադրության, վարչապետի հրաժարականից հետո 7 օրվա ընթացում պետք է առաջադրվի վարչապետի նոր թեկնածու:

*

*