ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի ընտրություններին թեկնածու չի առաջադրի

«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը...»
yerevani-qaxaqapetaran22 (1)

Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին թեկնածու չի առաջադրի և չի մասնակցի Երևանի ավագանու համապատասխան նիստին։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին թեկնածու չի առաջադրի և չի մասնակցի Երևանի ավագանու համապատասխան նիստին նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները