ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի հարց չի քննարկել

«Դեպքերից առաջ մի ընկեք»,- ասաց Բաղդասարյանը:
vahram-baghdasaryan

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2018թ. վարչապետի թեկնածուի հարցով որևէ պաշտոնական քննարկում չի ունեցել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք ոչ խմբակցությունում, ոչ կուսակցության գործադիր մարմնում, ոչ էլ խորհրդում այդ հարցը չենք քննարկել: Քաղաքական զարգացումներն ընթանում են, դուք հետևում եք դրանց, երբ մենք այդ հարցը կքննարկենք, դրա մասին կհայտարարենք»,- նշեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

«Դեպքերից առաջ մի ընկեք, երբ կգա ժամանակը մենք բոլոր մեկնաբանությունները կտանք»,- եզրափակեց նա:

*

*