ՀՀԿ-ն կրկին որոշեց աջակցել Նիկոլ Փաշինյանի ընտրությանը — Երկիր Մեդիա

ՀՀԿ-ն կրկին որոշեց աջակցել Նիկոլ Փաշինյանի ընտրությանը

Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ...
hhk-shenq

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որին հաջորդել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստը։

Նիստերի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ որոշում են կայացրել մայիսի 8-ին անհրաժեշտ թվով ձայն ապահովել՝ որպեսզի պատգամավորների 1/3-րդի առաջադրած թեկնածուն ընտրվի ՀՀ վարչապետ։

«Մենք, որպես կուսակցություն, մնում ենք մեր սկզբունքային կարծիքին և, միևնույն ժամանակ, մենք օժանդակելու ենք պատգամավորների 1/3-ին ստորագրությամբ առաջադրված վարչապետի թեկնածուին, տվյալ դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին: Եթե չեմ սխալվում, Փաշինյանի օգտին հավաքվել է 45 ստորագրություն, և Հայաստանի
Հանրապետական  կուսակցությունը համապատասխան քանակությամբ ձայնով կապահովի, որպեսզի ունենանք վարչապետ: Այդ ամենը եղել է խմբակցության որոշմամբ, մենք ենք պատգամավորներին հորդորել, որ նրանք կողմ քվեարկեն: Այստեղ որևէ կուսակցության բաժանում չկա, սա մեր միասնական որոշումն է»,- ասաց Շարմազանովը:

 

 

Պատրաստեց՝

Սոնա Հակոբյանը

*

*