«Մենք ոչ մենշևիկ ենք, ոչ էլ բոլշևիկ: Այդ ժամանակաշրջանն անցել է». Շարմազանով — Երկիր Մեդիա

«Մենք ոչ մենշևիկ ենք, ոչ էլ բոլշևիկ: Այդ ժամանակաշրջանն անցել է». Շարմազանով

Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն զբաղվելու է բացառապես քաղաքական գործունեությամբ
sharmazanov

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եղել և մնում է բացարձակապես որպես քաղաքական միավոր: Մենք քաղաքական կուսակցություն ենք: Մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ հակահեղափոխական: Եվ նման եզրույթներ օգտագործելը իրականության հետ որևէ կապ չունի: Եվ խնդրում եմ բոլոր նրանք, ովքեր մեր մեջ տեսնում են հեղափոխականներ կամ հակահեղափոխականներ կամ ռևանշիստներ, նման եզրույթներ չօգտագործել: Մենք ոչ մենշևիկ ենք, ոչ էլ բոլշևիկ: Այդ ժամանակաշրջանն անցել է: Մենք քաղաքական կուսակցություն ենք, զբաղվել և զբաղվելու ենք քաղաքական գործունեությամբ», ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց՝ եթե ոմանց թվում է, որ քաղաքական կուսակցությունը չպետք է զբաղվի քաղաքական գործունեությամբ, ապա  նրանք հայտնվել են ոչ ճիշտ իրավիճակում: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն զբաղվելու է բացառապես քաղաքական գործունեությամբ՝ իր գաղափարական կարևոր ծրագրերը կյանքի կոչելով և որևէ միտում չունենալով ոչ սաբոտաժի, ոչ ռևանշիզմի, ոչ էլ հակահեղափոխության:

*

*