ՀՀԿ-ն վաղը գործադիր մարմնի և խորհրդի նիստեր կգումարի. վարչապետի փոփոխության հարցն առկախ է

Դիտարկմանը, թե լուրեր են շրջանառվում, որ խորհրդի նիստի օրակարգում լինելու է կառավարության հրաժարականի հարցը` Թադևոսյանն ասաց...
hhk-shenq

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սեպտեմբերի 8-ին գործադիր մարմնի և խորհրդի նիստ կանցկացնի:

Այս մասին տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

«Սեպտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա կուսակցության գործադիր մարմնի նիստը, իսկ 20:00-ին` խորհրդի նիստը»,- ասաց Թադևոսյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ խորհրդի նիստի օրակարգում լինելու է կառավարության հրաժարականի հարցը` Թադևոսյանն ասաց, որ օրակարգը դեռևս հայտնի չէ:

«Թե՛ գործադիր մարմնի, թե՛ խորհրդի նիստերի օրակարգը որոշվելու են գործադիր մարմնի նիստի ժամանակ: Այս պահին օրակարգը հայտնի չէ»,- շեշտեց Թադևոսյանը:

*

*