ՀՀԿ-ն կհստակեցնի նախընտրական շտաբի ղեկավարի եւ նախագահի տեղակալների անունները

«Հանրապետականի» կենտրոնական գրասենյակում վճռորոշ նիստեր են գումարելու կուսակցության ղեկավար մարմինները...
hhk-shenq

Հունվարի 26-ի երեկոյան, ժամը 19.00-ից սկսած, «Հանրապետականի» կենտրոնական գրասենյակում վճռորոշ նիստեր են գումարելու կուսակցության ղեկավար մարմինները՝ նախ գործադիր մարմինը, ապա՝ խորհուրդը:

Սպասվում է, որ հստակեցվելու են ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ղեկավարի, կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի տեղակալների անունները:

Հայտնի է, որ ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է, իսկ տեղակալներից մեկը արդեն նախկին հանրապետական Հովիկ Աբրահամյանն էր:

Պատրաստեց՝

Մարիամ Բարսեղյանը

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները