Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը

ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստում քննարկել է Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը։
hhk

Այսօր երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները:

Ներկայացվել են տեղեկություններ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործունեության մասին: Քննարկվել է նաև կուսակցության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը:

Անդրադարձ է կատարվել ՀՀԿ միջազգային համագործակցության ծրագրերին, մասնավորապես Հելսինկիում կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության գալիք համագումարին և Քաղաքական համաժողովին ՀՀԿ պատվիրակության մասնակցությանը:

*

*