ՀՀԿ. Նիկոլ Փաշինյանի գրառումն ապատեղեկատվություն է

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել...
hhk

«Հայաստանի Հանրապետական կուսակցության» նախընտրական շտաբը, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` երեկ ուշ երեկոյան  կատարած գրառմանը, հայտարարություն է տարածել:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20 հազարանոց դրամներ:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի՛ համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի պատգամավորին կոչ ենք անում զե՛րծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից»:

*

*