ՀՀԿ-ն չպետք է խոչընդոտի նախաքննությանը․ Վահրամ Բաղդասարյան

Բաղդասարյանն ընդգծեց, որ կա անմեղության կանխավարկած։
azgayin-joghov

ՀՀԿ խմբակցության փակ նիստից հետո, մինչև արտահերթ նիստի մեկնարկը, ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չպետք է խոչընդոտեն նախաքննությանը: «Մենք համաձայնություն ենք տալիս։ ՀՀԿ-ն չպետք է խոչընդոտի նախաքննությանը, և’ քրեական գործի համար և’ անձեռնմխելիությունից զրկելուն պետք է կողմ քվեարկի»,- ասաց նա։

Բաղդասարյանն ընդգծեց, որ կա անմեղության կանխավարկած, և Մանվել Գրիգորյանը, ինչպես նշել էր իր նամակում, թող ներկայացնի հակափաստարկներ։ «Թող փաստերը ներկայացնի, մենք կհետևենք փաստերին»,- նշեց նա։

Բաղդասարյանը զերծ մնաց գնահատականներ տալուց՝ նշելով, որ դա պետք է անեն համապատասխան իրավական մարմինները: «Անկախ նրանից՝ ով է այդ անձը, շատ անթույլատրելի է, որ նման բան է կատարվել»,- հավելեց նա։

Հարցին՝ արդյո՞ք նախկինում չգիտեր Մանվել Գրիգորյանի ամառանոցում եղածի պարունակության մասին, Բաղդասարյանը պատասխանեց. «Անակնկալ էր։ Զենք-զինամթերքից տեղյակ էի»։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները