Կարեն Կարապետյանն՝ այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին

Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց նաեւ, որ շատ է ցավում ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է ապրիլի 2-ին կայանալիք  Ազգային ժողովի ընտրություններից հետո այլ քաղաքական ուժերի հետ ՀՀԿ-ի կոալիցիա կազմելու հնարավորությանը:

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպմանը քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց` արդյոք ՀՀԿ-ն պատրաստվո՞ւմ է ընտրություններից հետո այլ քաղաքական ուժերի հետ հետընտրական կոալիցիա ձևավորել:

«Գիտեք, այդ հարցի հետ կապված ես իմ կարծիքն ունեմ: Սակայն, քանի որ դա լինելու է կուսակցական, կոլեգիալ որոշում, ապա ես կարող եմ միայն ասել, որ մենք կորոշենք, երբ կգա ժամանակը»,- պատասխանեց վարչապետը:

Կարեն Կարապետյանն Արաբկիրում լրագրողների հետ զրույցում ասաց նաեւ, որ շատ է ցավում ՊՊԾ գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ:

Հարցին՝ արդյո՞ք բացթողումներ կան արդարադատության համակարգում, վարչապետն ասաց, որ դրանք բազմաթիվ ենք, հենց դրա համար էլ ցանկանում են շտկել դրանք:

*

*