ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն համաձայնագիրը շուտով կհրապարակվի

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն ավարտել են կոալիցիոն համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունները:
hhk-hyd

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և ՀՅԴ-ն ավարտել են կոալիցիոն համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունները: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը: «Բանակցություններն արդեն ավարտվել են, կարող եմ ասել, որ փաստաթուղթն արդեն պատրաստ է: Այն շուտով կհրապարակվի»,- ասաց Շարմազանովը:

Նա հավելեց, որ երկու կուսակցությունների միջև ստորագրվելիք փաստաթուղթը կոչվելու է կոալիցիոն համաձայնագիր: «Հանրապետականը և Հայ Հեղափոխական Դաշնակցությունը 2017-2022թթ համար կնքելու են կոալիցիոն համաձայնագիր»,- ընդգծեց Շարմազանովը:

Նրա խոսքով` նիստի ընթացքում Ազգային ժողովի նախագահի, փոխնախագահների կամ հանձնաժողովի նախագահների հարց չեն քննարկել:

Շարմազանովը չբացառեց, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը կարող է կրճատվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ 131 պատգամավորի փոխարեն նորընտիր խորհրդարանը կունենա 105 պատգամավոր:

*

*