ՀՀԿ-ի հետ ընդհանուր նպատակներից հրաժարվելու պատճառ չկա. Արծվիկ Մինասյան

Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը պատասխանել է լրագրողների հարցերին․․․
arcvik-minasyan

Հայաստանի բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը որևէ պատճառ չի տեսնում իշխող Հանրապետական կուսակցության հետ ընդհանուր նպատակներից հրաժարվելու կամ շեղվելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ ապրիլին ՀՅԴ-ն ընդդիմություն դառնա, ընդգծեց, որ ՀՀԿ-ի հետ ընդհանուր նպատակներից հրաժարվելու պատճառ չկա:

«Հակառակը՝ որքան հնարավոր է, պետք այդ նպատակներին ուղղված շատ ավելի մեծ ու լայնածավալ գործողություններ իրականացնենք»,- նշեց Մինասյանը:

Հարցին, թե ՀՅԴ-ն խանդով կվերաբերվի՞, եթե «Ծառուկյան» դաշինքը ևս համալրի կոալիցիայի շարքերը, նախարարը պատասխանեց. «Այդ քաղաքական հարցին ես կպատասխանեի, եթե լինեի խորհրդարանի անդամ, իսկ որպես գործադիրի ներկայացուցիչ կարող եմ ասել, որ մենք ունենք մեր առջև դրված խնդիրներ: Ցանկացած այլ ուժի աջակցությունն այդ խնդիրների լուծմանն օգտակար է: Սակայն սա բացարձակ չի նշանակում, որ ցանկացած ուժ, որն աջակցում է, պետք է անպայման կոալիցիայի կազմում լինի»:

Անդրադառնալով հարցին, թե ՀՅԴ-ն մտավախություն չունի՞, որ «Ծառուկյան» դաշինքի՝ կոալիցիա մտնելով, կարող են կրճատվել իր պորտֆելները, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ՀՅԴ-ն երբեք այդպիսի մտավախություններ չի ունեցել:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները