ՀՀԿ ԳՄ նիստում հստակեցվել է կուսակցության համագումարի օրակարգը

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության նախագահին միշտ ընտրել են համագումարի օրերին:
sharmazanov

«Հայաստանի Հանրապետական կուսակցության» գործադիր մարմնի նիստում հստակեցվել է կուսակցության՝ նոյեմբերի 26­-ին կայանալիք համագումարի օրակարգը: Կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Օրակարգը հետետեւյալն է՝ ՀՀԿ նախագահի հաշվետվություն, ՀՀԿ­ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, ՀՀԿ­ի ծրագրում և կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունում, ՀՀԿ նախագահի ընտրություն, ՀՀԿ գործադիր մարմնի անդամների ընտրություն, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրություն, ՀՀԿ 16­ -րդ համագումարի բանաձեւի ընդունում»,­- նշեց Շարմազանովը:

Հարցին՝ ըստ ՀՀԿ­-ի կանոնադրության՝ համագումարի օրն են կուսակցության նախագահի թեկնածուներ առաջադրվո՞ւմ, թե՞ ոչ, և ՀՀԿ գործող նախագահ Սերժ Սարգսյանից բացի կա՞ն այլ թեկնածուներ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է, և կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության նախագահին միշտ ընտրել են համագումարի օրերին:

Անդրադառնալով կուսակցության կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ կանխորոշվում են փոփոխությունները, սակայն դրա մասին խոսելը վաղ համարեց: «Մինչև նոյեմբերի 26-­ը մենք մեր համագումարի պատվիրակներին կբաժանենք սպասվող փոփոխությունների նախագիծը»,-­ ասաց ՀՀԿ խոսնակը:

Հարցին, թե արդեն հրավիրվե՞լ են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՀԿ­ի համագումարին մասնակցելու, Շարմազանովը պատասխանեց, որ չպետք է ինտրիգներ փնտրել: «Միջազգային մեր գործընկերներից ԵԺԿ-­ի ներկայացուցիչները կմասնակցեն, «Միասնական Ռուսաստանի» եւ Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները ևս»:

Մեկ Մեկնաբանություն
  • ՀՀԿ ԳՄ նիստում հստակեցվել է կուսակցության համագումարի օրակարգը — Armenian National Committee of America
    22 октября 2016 at 00:01

    […] Source: Yerkir Media Link: ՀՀԿ ԳՄ նիստում հստակեցվել է կուսակցության համագումարի… […]

  • *

    *