ՀՀԿ-ականները դանակահարել են «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին. 1in.am

Արագածոտնի մարզի Քուչակ, Արայի, Վարդենուտ գյուղի ՀՀԿ շտաբի աշխատակիցները պարզաբանման են կանչել...
danak

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հերթական դանակահարությունն է տեղի ունեցել։ Արագածոտնի մարզի Քուչակ, Արայի, Վարդենուտ գյուղի ՀՀԿ շտաբի աշխատակիցները պարզաբանման են կանչել Քուչակ գյուղի «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետին՝ Արամ Ասատրյանին: Պարզաբանումը վերածվել է դանակահարության, ինչի հետևանքով Արամ Ասատրյանին տեղափոխել են հիվանդանոց, հեռացրել են նրա փայծաղը, վերջինիս վիճակը ծանր է:

Նույն աղբյուրի տեղեկություններով, բացի նրանից, դանակահարել են ընկերոջը՝ Մանուկ Հովսեփյանին, վերջինիս էլ ազդրն է վնասվել:

*

*