ՀՀ և Վրաստանի նախագահները կարևորել են զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված մոտեցումների պահպանումը

Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց․․․

Հայաստան և Վրաստանի նախագահները Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համատեքստում կարևորել են միմյանց համար զգայուն հարցերի նկատմամբ հավասարակշռված և կառուցողական մոտեցումների պահպանումը: Թբիլիսիում կայացած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք միակարծիք ենք, որ հակամարտությունների համապարփակ և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով, համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում և միայն ու միայն բանակցությունների միջոցով»,- նշեց ՀՀ նախագահը:

Նախագահ Սարգսյանը վստահեցրեց, որ Հայաստանը իր բոլոր բանակցությունների ընթացքում մշտապես ջանք է գործադրում ստանալ այնպիսի փաստաթղթեր, հայտարարություններ, բանաձևեր, որոնք որևէ կերպ չեն վնասում Վրաստանի շահերին: «Եվ կարծում եմ, որ թե վրացական, թե հայկական կողմից այսպիսի դիրքորոշման պահպանումը միայն ու միայն օգուտ կարող է բերել մեր ժողովուրդներին»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

*

*