«ժպտացե′ք և գովերգեք Սերժ Սարգսյանին․ ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»

Դաշինքի պատգամավորները պնդում են, որ սա մարդու իրավունքների ոտնահարում է:

ԱԺ-ում «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին դեմ են ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները: Դաշինքի պատգամավորները պնդում են, որ սա մարդու իրավունքների ոտնահարում է:

«Հիմնական և հարակից զեկուցողներն ասում են հանրային վայրերում են տեղադրվելու և շրջանցում են այն պահը, որ այս օրենքով կարող են տեղադրել ոչ միայն հանրային վայրերում, այլ՝ մասնավոր»,- հայտարարեց «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ կարող են պայմանագիր կնքել ցանկացած մեկի հարևանի հետ, և տեսախցիկ տեղադրել, այդ կերպ վերահսկելով իրավիճակը:

«Ընդ որում խոսքը գնում է ոչ միայն հրապարակային, այլ գաղտնի նկարահանման մասին, այնպես որ կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ պարզ է: Հիմա ամենակարևոր հարցը, ինչու՞ է իշխանության համար այս համատարած տեսախցիկների հարցը անհետաձգելի: Շատ պարզ պատճառով, որովհետև դիմացը ապրիլ է գալիս, և իշխանությանը պետք են երաշխիքներ։

Ձեզ վրա էլ են կախելու, այնպես, որ մեծամասնության ներկայացուցիչներ, կոչ եմ անում ձեզ, ժպտացե′ք և անընդհատ գովերգե′ք Սերժ Սարգսյանին, որովհետև ձեզ նկարահանում են թաքնված տեսախցիկով»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները