Խոսքը կենսաբանական լաբորատորիաների մասին է. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Աննա Նաղդալյանն անդրադարձել է Լավրովի հայտարարությանը․․․
anna-naxdalyan

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ըստ «Ռիա Նովոստի» գործակալության, «Комсомольская правда» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Մոսկվան և Երևանը ավարտում են փաստաթղթի մշակումը, որը երաշխավորում է Հայաստանում օտարերկրյա զինվորների բացակայությունը:

Այդ կապակցությամբ Yerkir.am-ը հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին՝ ցանկանալով ճշտել, թե ինչ օտարերկրյա զինվորների մասին է խոսքը: Ի պատասխան մամուլի խոսնակը պատասխանել է.

«Կոնտեքստից հասկանում ենք, որ խոսքը գնում է կենսաբանական լաբորատորիաների մասին: Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտում համագործակցությունը մեր երկկողմ օրակարգի մասն է կազմում: Հայաստանը կատարում է մանրէաբանության ոլորտում գիտական ուսումնասիրությունների խաղաղ գործածմանն ուղղված իր բոլոր միջազգային պարտավորությունները »:

*

*