«Դիվանագետների խնդիրը խաղաղությանը նպաստելն է, այլ ոչ թե պատերազմ քարոզելը». ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել

«Ի՞նչ նոր գնահատական կարելի է տալ Ադրբեջանի դեսպանի հայտարարություններին, երբ նա խոսում է ԼՂ-ում նոր պատերազմի անհրաժեշտության մասին»
hh-despanatun

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան «խորհուրդները», որը վերաբերում է ՀՀ արտգործնախարարի՝ իրենց գործունեության մասին մեկնաբանություններին, ապացուցում  են Հայաստանի արտգործնախարարի խոսքերի իրավացիությունը: Այս մասին ասված է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

«Ի՞նչ նոր գնահատական կարելի է տալ Ադրբեջանի դեսպանի հայտարարություններին, երբ նա խոսում է Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի անհրաժեշտության մասին, որում ինքը պատրաստ է մասնակցել ինքնաձիգը ձեռքին ու այդպիսով օրինակ ծառայել Ռուսաստանում ապրող մնացած ադրբեջանցիների համար, կամ որ ԼՂ-ի հակամարտության կարգավորումն անարդյունավետ է, ուստի միակ ճանապարհը ռազմական լուծումն է:

Դիվանագետների խնդիրը խաղաղությանը նպաստելն է, այլ ոչ թե պատերազմ քարոզելը»,- ասված է հայտարարության մեջ:

*

*