ՀՀ ու ԼՂՀ խորհրդարանականները համատեղ նիստ են են գումարել

Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը կարեւորել է նմանատիպ համատեղ նիստերը...

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են ՀՀ ԱԺ համանուն հանձնաժողովների իրենց գործընկեր պատգամավորների հետ։

Համատեղ նիստում քննարկվել են բազմաթիվ հարցեր։ Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը կարեւորել է նմանատիպ համատեղ նիստերը, որոնք հնարավորություն են տալիս ավելի ամրապնդել կապերը օրենսդիր մարմիների միջեւ։

Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ համատեղ նիստը նախապես է ծրագրված եղել, սակայն ապրիլյան ռազմական գործությունները որոշակի փոփոխություններ են մտցրել նիստի օրակարգում։

Այսօր փորձելու ենք քննարկել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ արտաքին քաղաքական զարգացումները։ Միասին փորձելու ենք համակարգել միջազգային ատյաններում աշխատելու մեր ծրագրերը»,- ասել է Արտակ Զաքարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.

*

*