ՀՀ եւ ԼՂՀ ԱԳ նախարարները հանդիպել են

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 10-ին հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին:
hh-lxh-nakhagah

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 10-ին հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին:

Զրուցակիցները քննարկեցին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիվ գործողությունների հետևանքերի վերացմանն ուղղված քայլերը։ Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին 1994-1995թթ. զինադադարի հաստատման և ամրապնդման եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարման, զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձան Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների միջև համագործակցության հարցերին։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները