ՀՀ և Հունաստանի ԱԳ նախարարներն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Էդվարդ Նալբանդյանը շարունակել է Հունաստանի արտգործնախարարի հետ բանակցությունները:
agn (1)

Հունաստանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 13-ին շարունակել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասի հետ նախօրեին մեկնարկած բանակցությունները:

«Հանդիպման ընթացքում անդրադարձ արվեց քաղաքական երկխոսության հետագա խորացման, տնտեսական համագործակցության ամրապնդման, երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ հարցերին, ինչպես նաև կարևորվեց պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և այլ բնագավառներում գործընկերության զարգացումը: Նախարարներ Նալբանդյանը և Կոձիասը կարևորեցին հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները և գործարար համաժողովների կազմակերպումը:

Արտգործնախարարներն անդրադարձան Հայաստանի ազատ առևտրի գոտիներում հունական ընկերությունների հնարավոր ներգրավմանը, Հայաստան-ԵՄ, ինչպես նաև Հունաստանի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորություններին:

Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում քննարկվեցին ՀՀ — ԵՄ ընդլայնվող հարաբերությունները, մտքեր փոխանակվեցին մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ:

Քննարկվեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր՝ այդ թվում Կիպրոսի ճգնաժամը, որի շուրջ նախարար Կոձիասը ներկայացրեց վերջին զարգացումները:

Հայաստանի արտգործնախարարն իր գործընկերոջը ներկայացրեց ղարաղաբյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։ Այս համատեքստում Հունաստանի արտգործանախարարն իր երկրի անվերապահ աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների գործունեությանը։

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Նիկոս Կոձիասը ստորագրեցին երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որին հաջորդեց նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,- մասնավորապես նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

*

*