Դիոգո Պինտո. «ՀՀ-ԵՄ հարաբերություններում հետագա կարևոր քայլը պետք է լինի վիզայի ազատականացումը»

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը պատրաստակամ է ապահովելու համաձայնագրի հաջողությունը:
hayastani-barekamner

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպությունը պատրաստակամ է ապահովել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջողությունը։ Այս մասին ասել է կազմակերպության տնօրեն Դիոգո Պինտոն։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Այսօր` նոյեմբերի 24-ին, Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովի շրջանակներում ստորագրվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը (ՀԸԳՀ): Սա առաջին համաձայնագիրն է, որը ստորագրվում է ԵՄ-ի և ԵԱՏՄ անդամ երկրի միջև: Համաձայնագրի տեքստը բանակցությունների սեղանին է եղել մոտ 15 ամիս և նախաստորագրվել է այս տարվա մարտին:

«Սա պատմական օր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար և արձանագրում է նոր մեկնարկ գործընկերների միջև կապերի խորացման և ուժեղացման առումով: Այս ժամանակակից, հավակնոտ և համապարփակ համաձայնագիրը խորհրդանշում է զարգացման, համագործակցության և բարեփոխումների նոր ժամանակաշրջան, և «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը պատրաստակամ է ապահովելու դրա հաջողությունը:

ՀՀ-ԵՄ հարաբերություններում հետագա կարևոր քայլը պետք է լինի վիզայի ազատականացումը, որը կամրագրի երկու կողմերի պատրաստակամությունը ստեղծելու կամուրջներ հասարակությունների միջև` ապահովելով նոր համաձայնագրի հումանիտար կողմը»,- ասել է EuFoA-ի տնօրեն Դիոգո Պինտոն:

 

*

*