Հանը ողջունել է ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի նախաստորագրումը

Այս մասին ԵՄ հանձնակատարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
hann

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը ողջունել է մարտի 21-ին Երևանում Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) նախաստորագրումը:

Այս մասին ԵՄ հանձնակատարը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:

«Ողջունում եմ ՀՀ-ԵՄ ընդլայնված գործընկերության վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրումը` որպես երկկողմ հարաբերությունների շրջանակի ընդլայնմանն ուղղված կարևոր քայլ»,- գրել է Յոհաննես Հանը:

Մարտի 21-ին Երևանում` Արտաքին գործերի նախարարությունում կայացած արարողությանը, Հայաստանի Հանրապետության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և առևտրի հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և Եվրոպական միության անունից գլխավոր բանակցող, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գործադիր տնօրենի տեղակալ Լյուք Դևինը և առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովում բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը նախաստորագրել են Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ):

*

*