ՀՀ-ի ու ԵՄ-ի միջեւ ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը — Երկիր Մեդիա

ՀՀ-ի ու ԵՄ-ի միջեւ ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են 2 տարի։

Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովի ընթացքում ՀՀ-ի ու ԵՄ-ի միջեւ ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Հայաստանի կողմից համաձայանագիրը ստորագրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ ԵՄ-ի կողմից՝ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին։ Համաձայնագիրը ստորագրվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ

Նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են 2 տարի։ Այն նախաստորագրվել էր 2017 թվականի մարտին:

Հիշեցնենք, որ գագաթաժողովին մասնակցում են 5 երկրի ներկայացուցիչներ՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա։

*

*