ՀՀ դեսպանը հանդիպել է «IRNA» գործակալության տնօրենի հետ

Հանդիպմանն անդրադարձ եղավ ԼՂ հիմնահարցի կապակցությամբ հավասարակշռված տեղեկատվության ապահովման անհրաժեշտությանը...
despan-irna

Հուլիսի 10-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն այցելեց «IRNA» (Islamic Republic News Agency) լրատվական գործակալություն, որտեղ հանդիպում ունեցավ գործադիր տնօրեն Մոհամմադ Խոդադիի հետ:

Դեսպան Թումանյանը զրուցակցին տեղեկություններ ներկայացրեց Հայաստանի տնտեսական հնարավորությունների, գիտության, կրթության և մշակույթի ոլորտների մասին՝ ընդգծելով իրանական ԶԼՄ-ներում Հայաստանի, հայ-իրանական հարաբերությունների մասին համակողմանի, ճշմարտացի և օպերատիվ տեղեկատվության կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ եղավ ԼՂ հիմնահարցի կապակցությամբ հավասարակշռված տեղեկատվության ապահովման անհրաժեշտությանը, խոսվեց հայկական սփյուռքի և այնտեղ գործունեություն ծավալած հայազգի լրագրողների հետ կապերի հաստատման հնարավորությունների վերաբերյալ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հայկական կողմի հետ իրականացնել քաղաքական, տնտեսական և այլ բնույթի տեղեկատվության փոխանակում՝ հայ-իրանական հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների համատեքստում: Կարևորվեց լրատվական խմբերի փոխայցելությունների կազմակերպումը:

ՀՀ դեսպանը, որպես համագործակցության կարևոր քայլ, առաջարկեց Երևանում հիմնել «IRNA»-ի գրասենյակ, որի գաղափարը ողջունվեց Մոհամմադ Խոդադիի կողմից:

*

*