Գերմանական դատարանն արգելել է անհիմն պնդումներ տարածել Հայաստանի դեսպանի հասցեին

Ըստ համատեղ հետաքննության արդյունքների՝ Աշոտ Սմբատյանը կասկածվում է...
ashot-smbatyan-hh-despan-germania.1 (1)

Բեռլինի երկրամասի դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի, «Շպիգել»-ին և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանն արգելվել է անհիմն պնդումներ տարածել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հասցեին:

Կարգադրությունը խախտելու յուրաքանչյուր դեպքի համար դատարանի կողմից սահմանվում է մինչև 250.000 եվրոյի կարգապահական տույժ  կամ մինչև 6 ամիս կարգապահական կալանք:

Հրատապ լինելու պատճառով գործի քննությունն անցկացվել է առանց բանավոր ընթացակարգի:

Ըստ գերմանական «Շպիգել» պարբերականի և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերության համատեղ հետաքննության, Գերմանիայի դաշնային ոստիկանությունը շուրջ երեք տարի հետաքննություն է վարել հայկական մաֆիայի անդամներին ձերբակալելու ուղղությամբ, կասկածներ է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի վերաբերյալ:

Աշոտ Սմբատյանը հերքել է խմբավորման հետ իր առնչությունը և անհեթեթություն որակել այս մեղադրանքը:

ՀՀ արտգործնախարարությունը նշել է, որ կապի մեջ է գերմանական պատկան մարմինների հետ՝ մամուլում հայտնված այս պնդումների արժանահավատությունը ճշտելու համար: 

*

*