ՀՀ-ի ու Դանիայի միջեւ վիզաների տրամադրումը կդյուրացվի

Էդվարդ Նալբանդյանը Կոպենհագենում հանդիպել է Դանիայի արտգործնախարար Անդերս Սամուելսենի հետ։
vrastan-viza

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին Կոպենհագենում հանդիպել է Դանիայի արտգործնախարար Անդերս Սամուելսենի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-դանիական օրակարգային հարցերին, մտքեր են փոխանակել տարբեր բնագավառներում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության առավել զարգացման ուղիների շուրջ:

Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք նշվեց բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների կարևորությունը:

Անդրադառնալով երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է, որ այս այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել 3 համաձայնագիր:

Հայաստանի և Դանիայի արտգործնախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը:

*

*