Հայաստանի Հանրապետության անկախության 101-ամյակին նվիրված ձեռնարկ՝ Լոնդոնում

ՀՅԴ Դարբինյան Կոմիտեի նախաձեռնությամբ...
hyd-dzernark,-london

Հունիսի 13-ին Լոնդոնում ՀՅԴ Դարբինյան Կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կոկտեյլ-ձեռնարկ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման 101-ամյակին, որին մասնակցեցին նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ու ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը (Ֆրանսիա):

Բացման խոսքում ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի «Արցախֆոնդ» բարեգործական հիմնադրամի պատասխանատու Րաֆֆի Քիլյանը, շնորհակալություն հայտնելով հրավիրյալներին, անդրադարձավ Հայաստանի Հանրապետության հռչակման պատմական քայլի կարեւորությանը, ապա բեմ հրավիրեց Անգլիայի աշխատավորական կուսակցության անդամ Ստեֆան Փաունդին: Վերջինս դրվատանքով խոսեց հայ-անգլիական պառլամենտական սերտ հարաբերությունների, Լոնդոնի հայ գաղութի եւ հատկապես Հայ Դատի հանձնախմբի հետ համագործակցության մասին, աշխատանքներ, որոնք իրեն մղել են լինել հայ ժողովրդի կողքին՝ ներդնելով բոլոր հնարավորությունները:

Խոսելով գործընկեր Դաշնակցության մասին՝ Ստեֆան Փաունդը շնորհավորեց Հակոբ Տեր-Խաչատուրյանին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաստատեց, որ Հայաստանի Առաջին հանրապետության կերտումը չէր կարող իրականություն դառնալ առանց զոհողությունների, որոնց ակոնքներում կանգնած էր եւ ղեկավարում էր ՀՅ Դաշնակցությունը: Պրն. Փաունդը հիշեց նաեւ, թե Դաշնակցությունն ինչպես դիմավորեց իրեն Արցախում, ապա հիացմունքով խոսեց հայկական երկրորդ հանրապետությունում ՀՅԴ կատարած աշխատանքների մասին:

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր շնորհակալական խոսքից հետո անդրադարձավ 1918-ի մայիսի 28-ի Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման բոլոր նվիրյալներին և հատկապես հայ ժողովրդի կամքը ներկայացնող Արամ Մանուկյանի կերպարին, որ ճակատագրական պահին կարողացավ հորդորել, համախմբել բոլորին եւ վերջնական հաղթանակ ապահովել հայ ժողովրդի համար:

Ամբողջությամբ՝ այստեղ:

*

*