ՀՀ ԱԳՆ-ն անհանգստացած է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով

«Մենք մտահոգված են վերջին օրերին...»
israyel

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անհանգստացած է վերջին օրերին Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններով: Այս մասին ասված է ԱԳՆ-ի թվիթերյան էջում:

«Մենք մտահոգված են վերջին օրերին Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Կողմերը պետք է ցուցաբերեն  զսպվածություն եւ խոհեմություն, որպեսզի խուսափեն իրավիճակի հետագա վատթարացումից: Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը, որ տարաձայնությունները կարելի է լուծել բացառապես երկխոսության եւ բանակցությունների միջոցով, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»,-ասված է հայտարարության մեջ:

Գազայում պաղեստինցիների և Իսրայելի զինված ուժերի միջև բախումների հետևանքով կան մի քանի տասնյակ զոհեր: Բախումները սկսվել են Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման օրը:

*

*