Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանում է ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությանը

«Մենք չենք կառուցում մի երկրի հետ հարաբերություները ի վնաս այլ երկրների»:
anna-naxdalyan-agn

Հայաստանը մի երկրի հետ երկկողմ հարաբերություններ չի կառուցում ի վնաս մյուս երկրների: Այդ մասին «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինի խոսքերը՝ նույն լրատվամիջոցին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Կարասինը ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ ՀՀ նոր ղեկավարությունը  քաջություն կունենա, որպեսզի դիմակայի ԱՄՆ-ի շանտաժին և ճնշմանը, և ինքնուրույն որոշումներ կկայացնի: «Երկրում այս տարի նախատեսված արմատական փոփոխությունների ֆոնին Վաշինգտոնի միջամտությունը գնալով ավելի անքաղաքավարի է դառնում»,- ասել էր նա:

«Ցանկանում ենք հիշեցնել, որ մենք բազմիցս նշել ենք , որ Հայաստանը հետևողականորեն իր հարաբերություններն է կառուցում այլ երկրների հետ սուվերեն հավասարության սկզբունքի հիման վրա: Մենք չենք կառուցում մի երկրի հետ հարաբերություները ի վնաս այլ երկրների: Այդ դիրքորոշումը հետագայում ևս  մեր արտաքին քաղաքականության հիմքում»,-ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

*

*