Էյֆորիայի անցնելուց հետո կասկածի տակ կդրվի ապագա խորհրդարանի լեգիտիմությունը. Քոչարյան

Ըստ նրա` քանի դեռ հեղափոխական էյֆորիան գերիշխում է, այդ մասին քիչ են խոսելու
pashinyan-mirzoyan-aj-shenq-02-10

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու կողմնակի հետևանքը կլինի այն, որ կասկածի տակ կդրվի ապագա խորհրդարանի լեգիտիմությունը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ն տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ նրա` քանի դեռ հեղափոխական էյֆորիան գերիշխում է, այդ մասին քիչ են խոսելու, բայց դրա  անցնելուց հետո լեգիտիմության թեման անընդհատ կբարձրացվի: «Ենթադրում եմ, որ արդեն 1-2 տարուց կգերիշխեն խոսակցություններն այն մասին, որ նոր խորհրդարանը չի արտացոլում հասարակության շրջանում առկա իրական տրամադրություններն ու ընտրված է ոչ լեգիտիմ կերպով, քանի որ նախորդը լուծարվել է աննախադեպ ճնշման տակ, և հարկավոր է նոր ընտրություններ անցկացնել»,- ասել է Քոչարյանը:

*

*