Հեղափոխությունը և մի շարք երկրներում «Թումո» կենտրոնների բացումը ցույց են տալիս նոր Հայաստանի առանցքային բովանդակությունը. Փաշինյան

«Մենք մի երկիր ենք, որը կարող է իր նպաստը բերել մարդկանց կյանքը»
pashinyan-handipum (1)

Փարիզում, Մոսկվայում, Բեյրութում, Տիրանայում, Բեռլինում «Թումո» կենտրոններ կբացվեն: Այս մասին Փարիզի քաղաքապետարանում հայտարարեց աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նա և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն սեպտեմբերի 14-ին հանդես եկան հայտարարություններով:

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և «Թումո» կենտրոնների բացումը ցույց են տալիս նոր Հայաստանի առանցքային բովանդակությունը:

«Մենք մի երկիր ենք, որ ուզում է և կարող է կարևոր և օգտակար մասնակիցը լինել մարդկության և քաղաքակրթության առաջընթացի: Մենք մի երկիր ենք, որը կարող է  իր նպաստը բերել մարդկանց կյանքը ավելի ազատ, ավելի հանդուրժող և երջանիկ դարձնելու համար: Մենք քայլելու ենք այս ճանապարհով»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

*

*