«ԿԳԲ-ից են ասել». ԱԻՄ առաջնորդի պատասխանը` «ԵԼՔ»-ին — Երկիր Մեդիա

«ԿԳԲ-ից են ասել». ԱԻՄ առաջնորդի պատասխանը` «ԵԼՔ»-ին

Պարույր Հայրիկյանը դեռ չի կողմնորոշվել, թե որ ուժի հետ է մասնակցելու ընտրություններին:
hayrikyan

Վաղը՝ փետրվարի 16-ին, լրանում է ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը, մինչդեռ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դեռ չի կողմնորոշվել, թե որ ուժի հետ է մասնակցելու ընտրություններին: Մի քանի օր առաջ նա հայտարարել էր Օսկանյան-Օհանյան համագործակցությունից հեռանալու մասին: Այսօր պարզ դարձավ, որ ԱԻՄ առաջնորդը որոշել է միանալ «Ելքին», բայց «Ելքում», պարզվում է, Պարույր Հայրիկյանին չեն սպասում:

«Մի շարք տեխնիկական խոչընդոտներ անհնարին են դարձնում դաշինքի կազմում նոր ուժի ընդգրկումը»,-իրենց միանալու Հայրիկյանի ցանկությանը այսպես են արձագանքել «Ելք» դաշինքից: Հայրիկյանն էլ հակադարձել է՝ «ուրեմն ԿԳԲ-ից են ասել», նեղսրտել է նա։

Պատրաստեց՝

Մարիամ Բարսեղյանը

*

*