Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչված իրողություն է. ՀՀ ԱԳՆ

Աննա Նաղդալյանը Հայոց ցեղասպանության տարելիցի ֆոնին մեկնաբանել է Թուրքիայի կառավարության հայտարարությունը
cexaspanutyan-tangaran

Թուրքիայի ժխտողական մտքի վայրիվերումները վկայում են ճշմարտության դեմ դրանց անզորության մասին, իսկ Հայոց ցեղասպանության ճշմարտությունը ճանաչված իրողություն է միջազգային համայնքում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Հայոց ցեղասպանության տարելիցի ֆոնին մեկնաբանել է Թուրքիայի կառավարության հայտարարություն առ այն, որ «Հայաստանը վախենում բացել 1915թ․ իր արխիվները, քանի որ դրանից հետո աշխարհը ապացույցներ կստանա, որ 1915թ․ իրադարձությունները «հայերի ցեղասպանություն» չեն, այլ հակառակը՝ հայկական հրոսակախմբերի կողմից Օսմանյան կայսրությունում մուսուլման բնակչության ցեղասպանություն և ոչնչացում»:

Բացի այդ, նա անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, որ «իրենց նախնիներով ու պատմությամբ հպարտանում են, քանի որ իրենց պատմության մեջ ցեղասպանություն, գաղութատիրություն չի եղել»:

«Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է: Այն խրախուսում է մարդկության և քաղաքակրթության դեմ նոր հանցագործություններ, ինչի դեմ պայքարը միջազգային համայնքի առաջնային պարտավորությունն է»,- նշել է Աննա Նաղդալյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները