«Հայկական վերածնունդում» խոստանում են «կաշի քերթել» եւ «աչքեր հանել»

Հեղինե Բիշարյանը խոստանում է հանել այն մարդկանց աչքերը, ովքեր կվարկաբեկեն ՀՎԿ-ին:
artur-baghdasaryan

«Օրինաց երկրի» լուծարման դեռ նախօրեին արված հայտարարությունից մեկ օր անց Արթուր Բաղդասարյանն այս անգամ ընտրվել է «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ։ Վերջինս առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի միայնակ: Լուծարված կուսակցության նորընտիր նախագահը, սակայն շարունակում է նույն թեզերն ու կարգախոսներն առաջ տանել նոր ձեւավորված կուսակցությունում եւս։ Խոստանում է՝ առաջիկայում ներկայացնելու են խիստ իրատեսական, պրագմատիկ ու ժողովրդի շահերը սպասարկող ծրագիր, որը հասարակությանը կհանի խորը փոսից ու բարոյահոգեբանական ճգնաժամից:

«Դուք իմ թիմակիցներն եք, իմ զորքն եք: Ժողովրդի լեզվով ասած՝  կաշին քերթելու եմ, եթե լավ չաշխատեք:Պետք է լավ աշխատենք՝ մեր հայրենիքի եւ զավակների համար»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Համագումարի ժամանակ ելույթ են ունեցել կուսակցության համակիրներից, իսկ Հեղինե Բիշարյանն իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ իր մատներով կհանի այն մարդկանց աչքերը ու կոչնչացնի նրանց, ովքեր նախընտրական այս շրջանում կփորձեն վարկաբեկել «Հայկական վերածնունդին»:

Պատրաստեց՝

Նունե Հովսեփյանը

*

*