«Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել». Նիկոլ Փաշինյան

...կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք
hayk-marutyan3 (1)

«Իմ քայլը» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ձևակերպումներն այնքան էլ ճշգրիտ չեն եղել: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարծում եմ` թյուրըմբռնում կար, ցավում եմ։ Գուցե Հայկ Մարությանն էլ ընդունել է, որ որոշ ձևակերպումներ այդքան էլ ճշգրիտ չեն եղել։ Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն, ցանկացած քաղաքական hայտարարության պետք է տեղավորվի սիրո և համերաշխության հեղափոխության մեջ։ Այնպես որ, կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սևի ու սպիտակի», — ասաց վարչապետը։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները