Հայկ Մարությանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին

«Իմ քայլը» դաշինքն այսօր իրազեկման քայլերթ է անցկացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
hayk-marutyan-nubarashen

«Իմ քայլը» դաշինքն այսօր իրազեկման քայլերթ է անցկացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Դաշինքի քաղաքապետի եւ ավագանու թեկնածուները շրջել են բակերով եւ տեղեկացրել են երեկոյան ժամը 7-ին Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում կայանալիք հանրահավաքի մասին:

Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտնել է, որ ելույթ է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելու են իրենց նախընտրական ծրագիրը:

«Իմ քայլը» դաշինքի գլխավոր ուղենիշն է Երեւանը դարձնել անվտանգ, առողջ, հարմարավետ ապրելու եւ գործելու կենսամիջավայր, իսկ զբոսաշրջիկների համար՝ գրավիչ ճամփորդական ուղղություն:

Պատասխանելով, մեր թղթակցի հարցին, թե ինչպես կմեկնաբանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի արտահայտած միտքը, թե «Իմ քայլը» դաշինքն արշավ է սկսել ԲՀԿ-ի դեմ, Հայկ Մարությանն ասել է, որ ոչ մի նման տեղեկություն չունի, բացառում է նման երեւույթը եւ դրա իմաստն էլ չի տեսնում:

Ինչ վերաբերում է առանց վարչապետի աջակցության ձախողելու մասին Նաիրա Զոհրաբյանի պնդմանը, Մարությանն ասաց․

«Ես գտնում եմ, որ քաղաքականությունը թիմային խաղ է, այսպես ասած, թիմային գործունեություն, եւ մենք աշխատում ենք թիմով»։

*

*