Հայաստանի եւ Լիբանանի պաշտպանության նախարարություններն այսուհետ փոխանակելու են իրենց հետախուզական տեղեկությունները

Լիբանանի պաշտպանության նախարարի կինը հայ է
tonoyan-libanani-pn3

Հայաստանի եւ Լիբանանի պաշտպանության նախարարություններն այսուհետ փոխանակելու են իրենց հետախուզական տեղեկությունները: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ: Ընդ որում, այս պաշտոնը ստանձնելուց հետո սա նրա առաջին այցն է Հայաստան:

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նաեւ քննարկել են հայ-լիբանանյան ամուր ռազմական հարաբերությունները պահպանելու եւ զարգացնելու հեռանկարները: Լիբանանի պաշտպանության նախարարը Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնելու հայկական կողմի որոշումը բարձր է գնահատել:

Նշենք նաեւ, որ լիբանանյան պաշտոնյան Հայաստան է ժամանել ընտանիքի հետ, նրա կինը մոր կողմից հայ է եւ արաբական աշխարհում հայրենասիրական երգերի կատարմամբ հայտնի երգչուհի է:

Պատրաստեց՝

Անի Ռափյանը

*

*