Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ցավակցել է նախկին հատուկջոկատայինի հարազատներին

Ձերբակալվածները 1977 եւ 1982 թվականներին ծնված անձինք են...
hayastani-despanatun-rd22

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը ցավակցում է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի հարազատներին և մերձավորներին:

«Մերձմոսկվայում տեղի ունեցածն իրական ողբերգություն է: Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ: Կրկին հաստատում ենք ՌԴ քննչական մարմիններին աջակցելու պատրաստակամությունը»,-  ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

ԳՀՎ նախկին հատուկջոկատային, Սիրիայում մարտական գործողությունների մասնակից Նիկիտա Բելյանկինին սպանել են հունիսի լույս 2-ի գիշերը մերձմոսկովյան Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում:

Ձերբակալվածները 1977 եւ 1982 թվականներին ծնված անձինք են, որոնցից յուրաքանչյուրի դերը հանցագործության մեջ պարզվում է քննությամբ։

Ավելի վաղ  ռուսական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ ԳՀՎ նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ կասկածվողները Հայաստանի քաղաքացիներ են։

*

*