Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր. Ալեքսանդր Լուկաշենկո

Արմեն Ղևոնդյանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին
belarusum-hayastani-despan-ghevondyan-lukashenko3 (1)

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այդ մասին նշված է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում:

«Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր, որի հետ մեզ կապում է բազմապլան համագործակցությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում»,- ասել է Բելառուսի նախագահը:

Նա ընդգծել է հայ-բելառուսական հարաբերությունների բաղկացուցիչ առևտրատնտեսական համագործակցությունն ընդլայնելու նպատակամղվածությունը և պատրաստակամությունը մասնակցելու յուրաքանչյուր նախագծի, որը կհետաքրքրի հայաստանցի գործընկերներին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները