Հայաստանը կմասնակցի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը
hayastan-nato

Հայաստանը 4 հոգանոց խմբով Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕի «Վեհանձն գործընկեր-2018» (Noble Partner- 2018) բազմազգ զորավարժություններին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

«Հայաստանը կմասնակցի զորավարժություններին: Վրաստան կմեկնի Հայաստանի զինված ուժերի 4 սպա», — ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:

Զորավարժություններն անցկացվելու են օգոստոսի 1-15-ը, դրանց մասնակցելու են ՆԱՏՕ-ի անդամ և դաշինքի գործընկեր երկրներ:

*

*