Հայաստանը որպես բողոքի նշան լքել է ՍՏՀ Խորհրդարանական Վեհաժողովի դահլիճը

Հայաստանը Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում ․․․․

Հայաստանը Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովին կոչ է անում կառույցը չծառայեցնել որոշ պետությունների քաղաքական շահերին: Նման հայտարարությամբ է հանդես եկել մեր խորհրդարանական պատվիրակությունը:

Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի սկզբում ներկա բոլոր պատվիրակությունների ղեկավարները Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել են եւ ինչ-որ հարց քննարկել, որին սակայն չեն հրավիրել միայն մեր պատվիրակության ղեկավարին: Սա հայկական պատվիրակությունը որակել է իբրեւ վիրավորանք եւ որպես բողոքի նշան՝ լքել Վեհաժողովի դահլիճը:

Այնուհետեւ պարզվել է, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների մասով փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:

*

*