Հայաստանը և Ռուսաստանը հստակեցրել են միասնական ՀՕՊ համակարգի զորախմբի կազմը

Հայաստանը և Ռուսաստանը որոշել են զինվորականների կազմը
HOP

Հայաստանը և Ռուսաստանը որոշել են զինվորականների կազմը, որոնք կգործեն Կովկասի տարածաշրջանում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:

Նրա խոսքով՝ արդեն սկսվել է երկու երկրների միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը գործնականում կյանքի կոչելու փաստաթղթերի մշակումը: Ռուսաստանի և Հայաստանի միջև համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է 2015թ.  դեկտեմբերին Մոսկվայում, իսկ 2016թ. ՌԴ Պետդուման վավերացրել է այն:

*

*