Հայաստանի և Ռուանդայի նախագահները կարևորել են սերտ համագործակցությունը

Փոլ Կագամեը նույնպես մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումին:
armen-sargsyan,-ruanda-naxagah

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ, որը նույնպես մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային ֆորումին:

Կարևորելով Հայաստանի և Ռուանդայի միջև հարաբերություններում առկա ներուժի լիարժեք իրացումը՝ նախագահներն անդրադարձել են համագործակցության ուղղություններին։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ փոխգործակցության խոստումնալից ուղղություն կարող է լինել էլեկտրոնային կառավարման ոլորտը, որը Ռուանդայում բավականին զարգացած է: Հայաստանի նախագահը կարևորել է այս ոլորտում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Համագործակցության համար հեռանկարային են համարվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարության, ստեղծագործ կրթության, գյուղատնտեսության, սննդի անվտանգության ոլորտները, ուսանողների փոխանակման ծրագրերի նախաձեռնումը:

Նշելով, որ այս տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունենալու միջազգային մի քանի կոնֆերանսներ, մասնավորապես «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը՝ նախագահ Սարգսյանը հրավիրել է ռուանդացի գործընկերներին մասնակցել դրանց:

*

*